ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Դրսի կենտրոնները նոր «փրկիչ» են պատրաստում Հայաստանի համար

Դրսի կենտրոնները նոր «փրկիչ» են պատրաստում Հայաստանի համար
06.04.2025 | 09:05

2018-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը ոչ թե Նիկոլ Փաշինյանին է պարտվել, այլ ինչ-որ հզոր ուժերի. անցած 4 տարում այդպես էլ չբացահայտեց, թե դրանք ինչ ուժեր են, այժմ ինչքան վտանգ են ներկայացնում Հայաստանի համար։

2020 թվականի տարօրինակ, շատերի կարծիքով` պայմանավորված պատերազմից հետո ,խորհրդարանական ընտրություններում 680 հազար ընտրող քվե տվեց թաքուն կապիտուլյացիա ստորագրած Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը,ինչը վկայում է այդ ընտրողների քաղաքական տհասության, կոռումպացվածության մասին։ Այդ 680 հազարին հեշտ է խաբելը կամ կաշառելը, մարդիկ դժվար են փոխվում։ Դրսի հզոր կենտրոնները Հայաստանի համար պատրաստելու են նոր «փրկիչ», որին լրատվամիջոցներով, սոցիալական հարթակներով ուժեղ փիառ են անելու։ Գիտակից, հայակենտրոն անձանց խնդիրը պետք է լինի օտար, հակահայ խաղերին դիմագրավելը, սուտ փրկիչներին դիմակազերծելը։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 6026

Մեկնաբանություններ